Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Վահրամ Շեմմասյանին

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Վահրամ Շեմմասյանին
06.04.2015 | 00:21

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Կալիֆորնիայի (ԱՄՆ) Նորթրիջ նահանգային համալսարանի ժամանակակից և դասական լեզուների մասնաճյուղի հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար դոկտոր Վահրամ Շեմմասյանին:

Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունից։
Դոկտոր Շեմմասյանը Հայաստանում է գտնվում ապրիլի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվող «Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը Հայոց ցեղասպանության տարիներին» թեմայով միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է առաջիկա գիտաժողովը՝ որպես պատմական և ազգային տեսակետից մեծ հետաքրքրություն ներկայացնող ձեռնարկ, խոսվեց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում տեղի ունենալիք այլ նշանակալի միջոցառումների մասին, մտքեր փոխանակվեցին հետագա անելիքների շուրջ:
Դոկտոր Շեմմասյանը ներկայացրել է հայագիտական ուսումնասիրությունների գծով ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում իրականացվող աշխատանքներին՝ ավելի հանգամանալի կանգ առնելով Կալիֆորնիայի նահանգային համալասարանում իր կողմից իրականացվող ծրագրի վրա:
Քննարկվել են Հայաստանի, ԱՄՆ-ի և աշխարհի այլ երկրներում գոյություն ունեցող հայագիտական ուսումնասիրություններով զբաղվող գիտական և ուսումնական կենտրոնների համագործակցության սերտացմանը, դրանց աշխատանքների արդյունավետության խթանմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ Հարություն Ներսիսյանը և մամուլի պատասխանատու Անդրանիկ Մարդոյանը:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ